Ալ.Թամանյանի մասին պատմող ցուցահանդես Շուշիում

Հունիսի 9-ին Շուշիի արվեստի կենտրոնում ԼՂՀ ՄԵՀ նախարարության նախաձեռնությամբ բացվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին նվիրված «Ուղի և առաքելություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են նրա հեղինակած հատակագծերը, անձնական պարագաները, ինչպես նաեւ Ալ.Թամանյանի կյանքի ու գործունեության մասին պատմող լուսանկարներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ճարտարապետի ծոռը՝ Հայկ Թամանյանը, ով հանդես եկավ բացման խոսքով եւ ներկայացրեց պապի հեղինակած աշխատանքները:
Ցուցահանդեսին ներկա էր ԼՂՀ ՄԵՀ նախարար Նարինե Աղաբալյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. հունիսի 14-ը: