ՀՅԴ երիտասարդները մասնակցեցին Միջազգային ֆալկոն շարժման սեմինարին
ՀՅԴ երիտասարդականի չորս հոգանոց պատվիրակությունը մասնակցել է Միջազգային ֆալկոն շարժում ընկերվարական- դաստիարակչական միջազգայնական կազմակերպության կազմակերպած երկու սեմինարներին, որոնք տեղի են ունեցել 2015 թ. մայիսի 24-30-ին, Գերմանիայի Վերտֆուլ ավանում։
ՀՅԴ երիտասարդականի պատվիրակության անդամներն էին՝ Սուսաննա Մովսիսյանը (Արցախի երիտասարդական միություն), Շողեր Բաղդասարյանը, Հովհաննես Ստեփանյանը և Տիգրան Սիրեկանյանը (Հայաստան)։
Սեմինարների թեմաներն էին՝ «Պատերազմներ և հակամարտություններ» և «Միջնորդության ուսուցում»։
«Խաղաղության ուսուցում» բաժնում քննարկվել է պատերազմի ազդեցությունը երեխաների վրա թեման, և մասնակիցները ծանոթացել են նշյալ նյութի ուսուցման մեթոդներին։
ՀՅԴ Երիտասարդականի պատվիրակները ընդհանուր տեղեկություններ են ներկայացրել ՀՅԴ պատանեկան միությունների գործունեության և աշխատանքների մասին, կենտրոնացել՝ Հայաստանում և Արցախում կազմակերպվող պատանեկան ճամբարների ժամանակ կիրառվող դաստիարակչական մեթոդների ու փոխանցվող նյութերի վրա: Թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ։
Թեմաներին հաջորդել են քննարկումները:
Միջազգային ֆալկոն շարժում կազմակերպության կողմից առաջարկվել է ՀՅԴ երիտասարդականի անդամներին՝ հոդվածներ գրել արցախյան հիմնախնդրի, ցեղասպանության հետևանքների ու առաջացրած խնդիրների մասին, որոնք կհրապարակվեն պատերազմների և հակամարտությունների վերաբերյալ կազմակերպության կայքէջում:
Սեմինարներից դուրս ՀՅԴ երիտասարդականի պատվիրակութունը հանդիպումներ է ունեցել այլ երկրներից ժամանած պատվիրակությունների հետ։