34 տարի առաջ տեղի ունեցավ Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման օպերացիան
34 տարի առաջ տեղի ունեցավ Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման օպերացիան
Ուղիղ 34 տարի առաջ, 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) կողմից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ) իրականացված փայլուն ռազմագործողության արդյունքում ազատագրվեց ադրբեջանական որջի վերածված Իվանյան (Խոջալու) բնակավայրը, որտեղից գրեթե ամեն օր ռմբակոծվում էին նորանկախ Արցախի Հանրապետության մայրաքաղաքան ու հարակից բնակավայրերը:
Խոջալուի ռազմական գործողությունից հետո ԼՂՀ ԻՊՈՒ պատանդությունից ազատել են 13 հայ, այդ թվում՝ 1 երեխա և 6 կին, առգրավելով բավականին մեծ ռազմավար (այդ թվում՝ 2 ՄՄ-21 «Գրադ» համազարկային ռեակտիվ, 4 «Ալազան» կայանք, մեկ 100 մմ-ոց հրանոթ և 3 միավոր զրահատեխնիկա), որը օգտագործվեց Շուշիի ազատագրման համար: ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայությունը Խոջալուում և շրջակայքում հայտնաբերել է ադրբեջանցի 11 խաղաղ բնակիչների դիակներ։ Խոջալուի հարյուրավոր խաղաղ բնակիչներ զոհվել էին գյուղից 10-11 կմ հեռու՝ Աղդամ քաղաքի մատույցներում, որտեղ տեղակայված էր Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումը։
Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է մեղադրել Խոջալուի խաղաղ բնակչության կոտորածի մեջ սակայն անգամ ԱՀ նախագահ Այազ Մութալիբովը 1992-ի մարտին խոստովանել է, թե «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», իսկ «Աղդամի մոտ այդ ժամանակ բավարար ուժեր կային մարդկանց օգնության հասնելու համար» (Независимая газета 2.4.1992)»։
Պատմաբան Տարոն Հակոբյան
