Տեղի ունեցավ Սամվել Թադևոսյանի «Անմահների ժամանակը» հեղինակային ֆիլմի ցուցադրությունը
Գլխավոր » Լրահոս » Տեղի ունեցավ Սամվել Թադևոսյանի «Անմահների ժամանակը» հեղինակային ֆիլմի ցուցադրությունը

Տեղի ունեցավ Սամվել Թադևոսյանի «Անմահների ժամանակը» հեղինակային ֆիլմի ցուցադրությունը

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Սամվել Թադևոսյանի «Անմահների ժամանակը» հեղինակային ֆիլմի ցուցադրությունը։

Ֆիլմը ներկայացնում է 2020 թվականի Արցախում բռնկված պատերազմի իրադարձությունները՝ թե ինչպես է «Կամավորական շարժում» գումարտակի Պռոշյան գյուղի դաշնակցական կամավորականների վաշտը մարտագծի «Վարագնաթաղ» կոչվող բարձրունքում խիզախորեն ետ մղում գրոհայինների բոլոր հարձակումները: Արդյունքում անառիկ է մնում Մադաղիս-Եղնիկներ պաշտպանական հատվածը՝ մինչ օգնական ուժերի մոտենալը։

1