Ադրբեջանի արյունարբու հանցագործները Վաշինգտոնում շրջելու տեղ չունեն. ԱՄՆ կոնգրեսական
Ալիևի նման արյունարբու բռնապետները Վաշինգտոնում շրջելու տեղ չունեն։ Նրանք իրավունք չունեն մեր մայրաքաղաքի փողոցներում ցուցարարների վրա հարձակվելու համար վարձու գլխակերներ ուղարկել։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«Ես կոչ եմ անում ԱՄՆ նախագահին և Արդարադատության նախարարությանն ապահովել, որ այդ բռնի հանցագործներին թույլ չտան փախչել։ Նրանք պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա։
