Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը կշարունակվի վաղը
Գլխավոր » Լրահոս » Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը կշարունակվի վաղը

Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը կշարունակվի վաղը

Բաքվում գերության մեջ պահվող հայ բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը կշարունակվի վաղը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշում են, որ փետրվարի 10-ին տեղի ունեցած դատավարությունն ավարտվել է դատական ​​քննության ավարտի մասին հայտարարությամբ, որից հետո դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Նշենք, որ Բաքվի դատարանում Վարդանյանին մեղադրում են Ադրբեջանի դեմ պատերազմական գործողությունները հովանավորելու համար։

1