Կենսաթոշակային համակարգով կուտակած միջոցները պետք է վերադարձվեն արցախցիներին․ Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20.000.000.000 ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող։
Մինչդեռ Հայաստանի կառավարությունը որոշել է արցախցիների կուտակած միջոցներն իրենց դիմումով, իսկ դիմում չներկայացվելու դեպքում՝ օրենքի ուժով տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ։
Սա հափշտակությու՞ն չէ։
