Արցախցի Արսեն Բաղրյանն օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ
Գլխավոր » Լրահոս » Արցախցի Արսեն Բաղրյանն օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ

Արցախցի Արսեն Բաղրյանն օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ

Արցախցի Արսեն Բաղրյանն Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Մարզիկը երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն։

Առաջիկայում Բաղրյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։

1