Ավարտվել է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատական քննությունը
Բաքվի զինվորական դատարանում այսօր՝ փետրվարի 10-ին, ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատական քննությունը։
Դատարանում ելույթ է ունեցել պաշտպանական կողմը, իսկ Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել վերջին խոսքով։ Այս մասին հայտնում է ադրբեջանակա APA լրատվական գործակալությունը։
Ըստ տարածված տեղեկության՝ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատավճիռը կհրապարակվի դատավորների վերադարձից հետո։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված խմբավորումների ստեղծման» և այլ մտացածին հոդվածներով։ Իսկ այսօր ավելի վաղ տուժող ճանաչված անձինք պահանջել էին նրան դատապարտել ցմահ ազատազրկման։
