Երկրային կյանքին հրաժեշտ է տվել ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Պետրոսյանը
Գլխավոր » Լրահոս » Երկրային կյանքին հրաժեշտ է տվել ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Պետրոսյանը

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Պետրոսյանը

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Միքայելի Պետրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկ թատրոնի ֆեյսբուքյան էջից։

Արեգա Միքայելի Պետրոսյանը ծնվել է 1940թ սեպտեմբերի 1-ին, Արցախի Այգեստան (Բալուջա) գյուղում։ Մինջնակարգն ավարտելուց հետո աշխատել է ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթում՝ որպես պարուհի, իսկ 1969-թվականից մինչ 2023թ ծառայել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկ թատրոնում ՝ որպես դերասանուհի ։

Ա. Պետրոսյանը կերտել է 70-ից ավել գլխավոր և դրվագային դերեր։

Խաղացել է ողբերգական և կատակերգական դերեր։

Դերասանուհու լիարժեք և ավարտուն կերպարներից են. Կարինե (Ա. Պապայան՝ «Արտասահմանյան փեսացու»), Պերդիտա (Վ. Շեքսպիր « Ձմեռային հեքիաթ»), Դավիդ Կոպերֆիլդ ( Չ. Դիկկենս՝ « Դավիթ Կոպերֆիլդ»), Մարթա ( Ա . Կասոնա ՝ « Ծառերը կանգնած են մահանում ») , Կորինկինա (Ա. Օստրովսկի ՝ « Անմեղ մեղավորները»), Մամքան ( Մուրացան ՝ « Ռուզան» ) և այլն ։

Պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով , արժանացել է ՀՀ «արտիստ» մրցանակին։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին, « Կարմիր բլուր» սգո սրահում

( ք. Երևան, Շիրակի 74/1), ժամը 17:00-20:00

Հուղարկավորությունը՝ նույն վայրից փետրվարի 10-ին , ժամը 13:00-ին։

1