Ես կոչ եմ անում փոխնախագահ Վենսին՝ իր առաջիկա այցի ընթացքում պաշտպանել հայ պատանդների ազատ արձակումը․ Ֆրանկ Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Փրանկ Փալոնը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարների շինծու վճռին գրելով․ «Նողկալի է Ադրբեջանի կողմից արցախցի հայ գերիներին ցմահ ազատազրկման դատապարտելու անարդար և անողոք որոշումը. նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Ալիևը պնդում է, որ ինքը հանձնառու է խաղաղությանը և հաշտեցմանը, բայց շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և արդար դատավարությունը։
Ես կոչ եմ անում փոխնախագահ Վենսին տարածաշրջան կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում պաշտպանել այս գերիների ազատ արձակումը»։
