Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է. Օկամպո
Գլխավոր » Լրահոս » Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է. Օկամպո

Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է. Օկամպո

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ղեկավարները մեղավոր են ճանաչվել կեղծ դատավարությամբ։ Այս մասին X-ում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, որոնք էթնիկ զտումների և ցեղասպանության զոհ են, ԵՄ հանձնաժողովը չէր կարող շարունակել անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները՝ գերարժեքված նավթ ստանալու համար»,-գրել է Օկամպոն:

1