Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելին եւ Շտեֆան Մյուլլեր-Ալտեմատին
Գլխավոր » Լրահոս » Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելին եւ Շտեֆան Մյուլլեր-Ալտեմատին

Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելին եւ Շտեֆան Մյուլլեր-Ալտեմատին

Փետրվարի 4-ին Արցախի ներկայացուցչությունում Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելին և Շտեֆան Մյուլլեր-Ալտեմատին, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբներին։

Պատվիրակությանն ընկերակցում էին նույն կազմակերպության պատասխանատու Ջոել Վելդկամպը և Պետեր Ֆուխսը։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ԱՀ ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքի հարցերը։ Կողմերն ընդգծել են, որ Արցախի հարցը փակված չէ և անհրաժեշտ է շարունակել հետևողական ու համակարգված աշխատանք այդ ուղղությամբ։

Հանդիպման սկզբում Աշոտ Դանիելյանը Էրիխ Ֆոնտոբելին պարգևատրել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով, իսկ Շտեֆան Մյուլլեր-Ալտեմատին և Ջոն Այբնին հանձնել է շնորհակալագրեր։

1