Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին
Գլխավոր » Լրահոս » Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին

Լորան Վոկյեի ներկայացրած բանաձևին, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացվել է 183 «կողմ» ձայն։

-Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ՝ Մուրադ Փափազյան

Բանաձևը, արձանագրում է, որ հայ բանտարկյալների նկատմամբ շարունակվող դատավարությունները հանդիսանում են Հայաստանի գոյության ժխտմանն ուղղված Ադրբեջանի համակարգված քաղաքականության մաս։ Ըստ ընդունված տեքստի՝ այս գործողությունները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բնաջնջմանն ուղղված քաղաքականության և հայկական պատմական ու մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման շարունակությունը։

Ֆրանսիացի օրենսդիրները նախազգուշացնում են, որ հայ գերիների շարունակական կալանքն ու դատական գործընթացները կարող են երկարաժամկետ հեռանկարում վտանգել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթների իրականացումը։ Փաստաթղթում նշվում է, որ թեև այդ հռչակագիրը պաշտոնապես հայտարարեց տասնամյակներ տևած հակամարտության ավարտի մասին, այն չի հասցեագրում հայ բանտարկյալների հետագա ճակատագրի հարցը։

Վերահաստատելով իրենց աջակցությունը հայրենի հողերից բռնի տեղահանված արցախահայությանը՝ պատգամավորներն ընդգծել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է տարածվի նաև Արցախի հայ բնակչության վրա։ Բանաձևը շեշտում է միջազգային հանրության պատասխանատվությունը՝ Ադրբեջանից պահանջելու երաշխավորված պայմաններ նրանց անվտանգ վերադարձի համար։ Եզրափակելով փաստաթուղթը՝ Ազգային ժողովը խստորեն դատապարտել է Արցախի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալություններն ու դատավարությունները՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի խախտում։

1