«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջուդի Չուին եւ Լաուրա Ֆրիդմանին
Հունվարի 28-ին ՀՅԴ Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի գործակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարևոր հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ջուդի Չուի և Լաուրա Ֆրիդմանի հետ
Քննարկված կարևոր կետերից էին՝ Հայաստանի ներկա քաղաքական միջավայրում ժողովրդավարության վիճակը, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը, խաղաղությանը խոչընդոտող մարտահրավերները, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հետևողական աջակցության քայլերը։
