Բժիշկ Տարոն Տոնոյան․ բժշկի երդումը չի սահմանափակվել բուժասենյակով, այլ շարունակվել է այնտեղ, որտեղ ամեն պահը կյանք ու մահ էր որոշում
Գլխավոր » Գաղափարական » Բժիշկ Տարոն Տոնոյան․ բժշկի երդումը չի սահմանափակվել բուժասենյակով, այլ շարունակվել է այնտեղ, որտեղ ամեն պահը կյանք ու մահ էր որոշում

Բժիշկ Տարոն Տոնոյան․ բժշկի երդումը չի սահմանափակվել բուժասենյակով, այլ շարունակվել է այնտեղ, որտեղ ամեն պահը կյանք ու մահ էր որոշում

Հունվար 28. սա օր է հիշելու նրանց, ովքեր ընտրել են ծառայության ճանապարհը՝ ոչ թե խոսքերով, այլ գործով։

Բժիշկ Տարոն Տոնոյանի անցած ուղին դրա կենդանի վկայությունն է։

Ուղի, որտեղ սպիտակ խալաթը դարձել է նույնքան մարտական, որքան զինվորի համազգեստը։

Ուղի, որտեղ բժշկի երդումը չի սահմանափակվել բուժասենյակով, այլ շարունակվել է այնտեղ, որտեղ ամեն պահը կյանք ու մահ էր որոշում։

Բանակը միայն զենք չէ։

Բանակը նաև մարդ է, խիղճ է, պատասխանատվություն է։

Եվ հենց այդ արժեքներով է կերտվում այն ծառայությունը, որը կատարում են մարդիկ, ինչպես բժիշկ Տարոն Տոնոյանը՝ կանգնած զինվորի կողքին, ցավի ու հույսի սահմանագծին։

Այսօր խոնարհվում ենք բոլոր նրանց առաջ,

ովքեր իրենց մասնագիտական կարողությունը դարձրել են հայրենիք պաշտպանելու միջոց։

Ովքեր բուժել են ոչ միայն մարմիններ, այլ նաև հավատը՝ վաղվա օրվա հանդեպ։

1