Ադրբեջանը արցախցիների բնակարանների բանալիները հանձնում է իր քաղաքացիներին
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը արցախցիների բնակարանների բանալիները հանձնում է իր քաղաքացիներին

Ադրբեջանը արցախցիների բնակարանների բանալիները հանձնում է իր քաղաքացիներին

Ադրբեջանը շարունակում է ապօրինի բնակեցնել Արցախը: Թելեգրամյան ալիքներից հայտնի է դառնում, որ Ստեփանակերտը նոր բնակիչներ ունի. Ադրբեջանը արցախցիների բնակարանների բանալիները հանձնում է իր քաղաքացիներին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր առաջին խումբը ժամանել է Ստեփանակերտ։ Որտեղ բնակեցված ադրբեջանցիների ընդհանուր թիվը 162 է՝ ընդհանուր առմամբ 36 ընտանիք։ 2020-23 թվականներին Ադրբեջանի օկուպացրած շրջաններում ապօրինի բնակեցված ադրբեջանցիների թիվը հասել է 26 հազար 500-ի։

Ստեփանակերտում և Շուշիում, Արցախի այլ գյուղերում և քաղաքներում, որտեղ խորհրդային շրջանում ադրբեջանցու շունչ չկար` ինքնակոչ տերեր են հայտնվել, նրանց ապօրինի բնակեցնում են էթնիկ զտման, ցեղասպանության և տեղահանության հետևանքով լքված բնակավայրերում։

1