Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամներն արդարացվեցին
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամներն արդարացվեցին

Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամներն արդարացվեցին

Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամներն արդարացվեցին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հիշեցնեմ, որ այս վարույթով Դավիթ Սարգսյանը շուրջ 20 օր գտնվել է կալանքի տակ, մեկ ամիս՝ տնային կալանքի պայմաններում, ինչպես նաև մոտ 8 ամիս՝ վարչական հսկողության տակ՝ տնային կալանքին գրեթե հավասար սահմանափակումներով։

Սա ընդամենը այն բանի համար, որ քաղաքապետն ու ավագանու անդամները համայնքի հաշվեկշռում գտնվող մի քանի ավտոմեքենա են օտարել դրանք Արցախից դուրս բերող անձանց»,- գրել է նա։

1