Արցախից տեղահանված ավելի քան 60 ուսանող «Ազնավուր Սաղյան» կրթաթոշակի հիմնադրամի միջոցով ստացել է կրթական աջակցություն
Գլխավոր » Լրահոս » Արցախից տեղահանված ավելի քան 60 ուսանող «Ազնավուր Սաղյան» կրթաթոշակի հիմնադրամի միջոցով ստացել է կրթական աջակցություն

Արցախից տեղահանված ավելի քան 60 ուսանող «Ազնավուր Սաղյան» կրթաթոշակի հիմնադրամի միջոցով ստացել է կրթական աջակցություն

Ապառաժի հետ զրույցում Շանթ Չարշավճյանն ասել է, որ Հիմնադրամին հաջողվել է հավաքագրել ավելի քան 20 հազար ԱՄՆ դոլար։ Ողջ գումարն ուղղվել է երիտասարդների կրթության շարունակական ապահովմանը։ Նա նշել է, որ կրթաթոշակային այս ծրագիրը մեծ նշանակություն ունի տեղահանված ընտանիքների ֆինանսական վիճակի թեթևացման համար։ Սակայն այնուհանդերձ կրթական աջակցության պահանջարկը շարունակում է աճել, քանի որ բազմաթիվ ուսանողներ ֆինանսական դժվարությունների պատճառով դեռևս կանգնած են ուսումը կիսատ թողնելու վտանգի առաջ։

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը կոչ է անում շարունակել աջակցությունը, որպեսզի տեղահանված երիտասարդները կարողանան շարունակել ուսումը և տեղահանված լինելը նրանց համար չդառնա այն կիսատ թողնելու պատճառ։

1