Հունվարի 8-ը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներ` Բենիամին Նալբանդյանի և Սասուն Թաթիկյանի ծննդյան օրն է
Գլխավոր » Գաղափարական » Հունվարի 8-ը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներ` Բենիամին Նալբանդյանի և Սասուն Թաթիկյանի ծննդյան օրն է

Հունվարի 8-ը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներ` Բենիամին Նալբանդյանի և Սասուն Թաթիկյանի ծննդյան օրն է

Հունվարի 8-ը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներ` Բենիամին (Բենո) Նալբանդյանի և Սասուն Թաթիկյանի ծննդյան օրն է։

Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի շրջանավարտ Սասուն Թաթիկյանը տանկիստի մասնագիտացում էր ստացել Ռուսաստանում և լեյտենանտի կոչումով ծառայությունը շարունակել Արցախի հարավային հատվածում։ Նա մասնակցել էր «Կովկաս 2020» զորավարժություններին՝ փայլուն արդյունքներ գրանցելով։

Իր հերոսական ծառայության 19-րդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Սասունը զոհվեց Մարտունու շրջանում՝ իր ազատագրած հողի վրա։

Բենիամին Նալբանդյանը, ով եղել է «Գրադ» մարտական մեքենայի հրամանատար, 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանից անձնվիրաբար մասնակցել է մարտական գործողություններին։ Պատերազմի ամենաթեժ ճակատներում կռվելով նա անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին Մարտունու շրջանում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

1