Արցախի վանքերն ու բերդերը գույքագրվել են. Genesis Armenia-ն հրատարակել է բացառիկ քարտեզներ
Արցախի վանքերը, եկեղեցիները, ամրոցներն ու բերդերը գույքագրված են․ բացառիկ քարտեզները կազմել ու տպագրել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը, որի 5-ամյակին էլ տեղի ունեցավ դրանց շնորհանդեսը։
«Նախագիծը գիտականորեն հիմնավորված և իրավաքաղաքական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որը միտված է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու փաստագրմանը՝ ապացույցներ թողնելով գալիք սերունդների համար»,- միջոցառմանը նշեց քարտեզների բովանդակության հեղինակ, հուշարձանագետ Սլավա Սարգսյանը։ Genesis Armenia-ի հինգերորդ տարեդարձին ներկայացվեց կառույցի անցած ճանապարհն առանցքային ոլորտներում՝ անվտանգություն, քաղաքականություն, տնտեսություն ու մշակույթ։
Հոբելյանական միջոցառմանն իր խոսքն ասաց նաև ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը:
Արա Պուլուզյանը շեշտեց` Genesis Armenia-ն պատերազմից հետո հարվածեց ճիշտ թիրախին՝ Արցախը հայապահպանության ու ազգային ազատագրության կիզակետն է․ հասկացավ ու իր շոշափելի ներդրումն ունեցավ այդ հարցում։
«Մեր փրկությունը մեր ձեռքում է, որ խելացի լուծումներով դառնանք ինքնաբավ, ոչ թե մուրացկան։ Հայության քաղաքական հեռանկարում տեղ ու դեր ունենալու համար անհրաժեշտ է մտքի ու հոգու մկանների պրկում, քարոզչական լուրջ աշխատանք, որում պիտի ներգրավվեն մեր հայրենակիցների լայն շերտեր»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։
Genesis Armenia-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու ազգային-պետական շահերին միտված աշխատանքը՝ հիմնված գիտական մոտեցումների, փաստերի և երկարաժամկետ ռազմավարության վրա։
Ապառաժ
