Մինչև 2018 թվականը ունեինք ազատագրված Արցախ, հաղթանակած բանակ․ ի՞նչ ունենք այսօր․ Արմեն Ռուստամյան
Գլխավոր » Լրահոս » Մինչև 2018 թվականը ունեինք ազատագրված Արցախ, հաղթանակած բանակ․ ի՞նչ ունենք այսօր․ Արմեն Ռուստամյան

Մինչև 2018 թվականը ունեինք ազատագրված Արցախ, հաղթանակած բանակ․ ի՞նչ ունենք այսօր․ Արմեն Ռուստամյան

Դեկտեմբերի 29-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա ամփոփել է անցնող քաղաքական տարին, ինչպես նաեւ քաղաքական գնահատական տվել ՀՀ իշխանությունների վերջին 8 տարվա գործունեությանը:

«Պետք է հիշենք, թե ինչ ունեինք մինչեւ 2018 թվականը ազգովի եւ ինչ ունենք այսօր: Ունեինք մի կարեւոր ձեռքբերում, որ մեր հաղթական ազատամարտի արդյունքն էր՝ ամբողջական վերահսկողություն Հայաստանի եւ Արցախի վրա, ունեինք հաղթանակած բանակ, իսկ այսօր ունենք ճիշտ հակառակը՝ հայաթափված եւ հանձնված Արցախ, մարտունակությունը կորցրած բանակ: Առաջացել են լրջագույն խնդիրներ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հետ կապված»- ասել է Արմեն Ռուստամյանը:

1