Ադրբեջանցի դասախոսներից մեկն ասում էր՝ ով չգիտի, որ Ակնայից մինչև Կուր որտեղ փորես՝ խաչ կգտնես․ պատմաբան
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանցի դասախոսներից մեկն ասում էր՝ ով չգիտի, որ Ակնայից մինչև Կուր որտեղ փորես՝ խաչ կգտնես․ պատմաբան

Ադրբեջանցի դասախոսներից մեկն ասում էր՝ ով չգիտի, որ Ակնայից մինչև Կուր որտեղ փորես՝ խաչ կգտնես․ պատմաբան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը կարևորել է «Արցախ․ Վտանգված ժառանգություն» պատկերագրքի հատորների հրապարակումը՝ առաջին հերթին քաղաքական առումով։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր տարածքը նվաճել է, բայց վտսահ չէ, որ մարսելու է։ «Եթե այդպես չլիներ, ապա միայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում Աղվանքի վերաբերյալ միայն արտասահմանում 12 գիտաժողով չէր կազմակերպի՝ փորձելով ստերով լցնել արտասահմանցի փորձագետների, քաղաքագետների ականջները և ներկայացնել, որ այդ ամենն Ադրբեջանին է պատկանում»,- նշել է նա։

«Եվ պատահական չէ, որ Ալիևը Ծակուռիում եկեղեցու դիմաց կանգնեց և ասաց, որ հայկական տառերը պետք է ջնջել, որովհետև դրա մեջ էլ է վտանգ տեսնում։ Խորհրդային տարիներին, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը հայկական էր, ռուսական և ադրբեջանական։ Ադրբեջանցի դասախոսներից մեկն ասում էր՝ ով չգիտի, որ Ակնայից (Աղդամ) մինչև Կուր որտեղ փորես խաչ և հայկական տառեր կգտնես։ Հենց այդ հայկական տառն ու խաչն է նրանց համար վտանգը և փորձում են այդ ամենը վերացնել և այս ամենը հավաքագրելը, պահելը անչափ կարևոր է»,- նշել է պատմաբանը։

Վահրամ Բալայանի խոսքով՝ ինչպես Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման նախօրյակին, այնպես էլ հիմա՝ գաղափարական, դաստիարակչական աշխատանքների փուլում ենք, որտեղ առանձնահատուկ տեղ ունի մշակութային ժառանգության պրոֆեսիոնալ ներկայացումն ու արխիվացումը։

1