«Հույսի օջախ» ծրագրով Արցախի բռնի տեղահանված մի խումբ ընտանիքներ մշտական տանիք ունեն
Գլխավոր » Լրահոս » «Հույսի օջախ» ծրագրով Արցախի բռնի տեղահանված մի խումբ ընտանիքներ մշտական տանիք ունեն

«Հույսի օջախ» ծրագրով Արցախի բռնի տեղահանված մի խումբ ընտանիքներ մշտական տանիք ունեն

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ֆինանսական աջակցությամբ և սփյուռքահայ կառույցների ու անհատների նվիրատվություններով իրականացվող «Հույսի օջախ» ծրագրով Արցախի բռնի տեղահանված մի խումբ ընտանիքներ մշտական տանիք են գտել ՀՀ Շիրակի մարզում, «Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բարեգործական բնակապահովման ծրագրեր» քննարկման ժամանակ նշել է Հայ Օգնության Միության Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նպատակն է արցախցիներին ապահովել տներով և հնարավորություն տալ նրանց մնալ Հայաստանում։
Ծրագրի շրջանակում արդեն գնվել և շահագործման են հանձնվել տներ Շիրակի մարզի Ախուրիկ, Բենիամին, Մեծ Սարիար, Բասեն և Հացիկ գյուղերում, մեկ տուն Բասենում ևս պատրաստ է:

«Բոլոր տներն ունեն հողամասեր, մարդիկ արդեն բերք են հավաքել և ժենգյալով հացի համն ու հոտը տարածվել է այդ գյուղերում։ 5 գյուղ գնել ենք Ախուրիկ գյուղում, 2-ը՝ Բենյամինում, մեկը՝ Հացիկում, մեկը՝ Մեծ Սարիար գյուղում, Բասենում մեկ տուն արդեն վերանորոգված ու պատրաստ է շահագործման»,- ասել է նա:

ԿՎ անդամը հայտնել է, որ ծրագիրը շարունակական կլինի։ Տները տրամադրվում են անվճար հիմունքներով, 10 տարի ժամկետով, որից հետո այն ՀՕՄ-ի կողմից կշնորհվի տվյալ ընտանիքին։ Ծրագրի շահառուներն են բազմանդամ, կարգավիճակ ունեցող արցախցի ընտանիքները։

1