Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատուրյանը հոսպիտալացվել է
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի արդարադատության նախարարությանը, հայտնում են, որ Վագիֆ Խաչատուրյանի (ծնված 1955թ.) առողջական վիճակը վատացել է 2025 թվականի դեկտեմբերի 22-ին՝ շնչառության դժվարությամբ և սրտի ցավերով։
Նա տեղափոխվել է Արդարադատության նախարարության բժշկական հաստատություն։ Այնտեղ իրականացվել են ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական բժշկական հաստատություն։
Նրա վիճակը ներկայումս գնահատվում է որպես ծանր, և ինտենսիվ թերապիան շարունակվում է։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել, երբ վերջինս Արցախից մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Նրան ձերբակալել են Բերձորի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։
