Եկեղեցին հայ մարդու պաշտպանության և աջակցության կարիքն ունի
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը զորակցության կոչ է արել.
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեր 1700-ամյա ազգային ինստիտուտը, մեր ժողովրդի ինքնության հենասյունը, հայ մարդու պաշտպանության և աջակցության կարիքն ունի։
Կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ դեկտեմբերի 18-ին 15:30 այցելել Էջմիածին, այցելել Մայր Աթոռ, մասնակցել ժամերգությանը և ձեր ներկայությամբ, ձեր մասնակցությամբ զորակցություն ու աջակցություն հայտնել Հայոց Հայրապետին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»։
