Արցախը եղել է հայկական, կա հայկական և լինելու է հայկական. Մհեր Մելքոնյան
Անկախ գործող իշխանության ցանկությունից կամ քաղաքական օրակարգից՝ Արցախը եղել է հայկական, կա հայկական և լինելու է հայկական։ Այս մասին գրում է <Հայաստան> խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Պետականությունն ու ազգային արժանապատվությունը ժամանակավոր իշխանությունների քմահաճույքը չեն․ դրանք հազարամյակների պատմությամբ ձևավորված իրականություն են։
Այսօր առավել քան երբևէ պարտավոր ենք հիշել՝ Արցախը մեր պատմական Հայրենիքն է, մեր ինքնության անբաժան մասը, և ոչ մի իշխանություն չի կարող վերագրել իրեն իրավունք հրաժարվելու այդ պատասխանատվությունից։
Հայաստանի ապագան հնարավոր է միայն ազգային շահերի անշեղ պաշտպանությամբ, ոչ թե դրանցից փախուստով։
