Վերադարձի իրավունքը պետք է լինի հավաքական և արժանապատիվ․ Արմինե Ալեքսանյան
Գլխավոր » Լրահոս » Վերադարձի իրավունքը պետք է լինի հավաքական և արժանապատիվ․ Արմինե Ալեքսանյան

Վերադարձի իրավունքը պետք է լինի հավաքական և արժանապատիվ․ Արմինե Ալեքսանյան

Արցախի հայազատման ողբերգական իրողություններից հետո առաջ եկավ նոր ճգնաժամ՝ մարդասիրական, սակայն առանց դրա հետևանքների լուծման հնարավոր չէ պատկերացնել խաղաղությունը, որովհետև այն պետք է հիմնված լինի որոշակի նախադրյալների վրա։  Այս մասին Արցախի Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արցախի հիմնարար իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը։

«Քանի դեռ կան երկու հիմնարար պայմաններ, որոնք դեռ լուծված չեն՝ արցախցիների՝ իրենց հայրենիք հավաքական վերադարձի իրավունքի իրացումը և Բաքվում պահվող գերիների, այդ թվում՝ ռազմական-քաղաքական ղեկավարության պատանդավորումը՝ դժվար է խոսել խաղաղության հնարավորության մասին, համենայնդեպս իրական խաղաղության։ Հավաքական վերադարձի իրավունքը բոլոր իրավունքներով հանդերձ պետք է պատկերացնել այդ ենթատեքստում, այսինքն՝ վերադարձի իրավունքը պետք է լինի հավաքական և արժանապատիվ»,- նշեց նա։

Բացի այդ, Ալեքսանյանը նկատեց, որ Հայաստանում ևս կան խոչընդոտներ՝ այդ հարցի լուծման համար, քանի որ պաշտոնական Հայաստանը  այս հարցը փակված է համարում։

1