Արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը 6 ամսով երկարաձգելու են. Փաստինֆո
Գլխավոր » Լրահոս » Արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը 6 ամսով երկարաձգելու են. Փաստինֆո

Արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը 6 ամսով երկարաձգելու են. Փաստինֆո

Արցախից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերը երկարաձգվելու են։

Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` տեղեկացրել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։ 

«Երկու ծրագրերն էլ երկարաձգելու նախագծերը ներկայացվել են կառավարությանը։ Առնվազն 6 ամիս երկարաձգվելու են»,- ասաց Կոստանյանը։

1