Արցախում պղծել ու վանդալիզմի են ենթարկել Երից Մանկանց վանքը. Artsakh Monuments
Քոչվոր ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Երից Մանկանց վանքը (17-րդ դար): Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։
Այս մասին գրում է Artsakh Monuments-ը։
Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։ Կից լուսանկարները մինչև բռնազավթումը և հետո։



