Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել․ ԱՍՀ նախարարություն
Գլխավոր » Լրահոս » Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել․ ԱՍՀ նախարարություն

Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել․ ԱՍՀ նախարարություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանում, հավաստագիր ստանալու նպատակով լրացվող դիմում-հայտարարության մեջ, ընտանիքի պարտադիր կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Ներկայում ընտանիքի պարտադիր կազմում այլևս չեն դիտարկվի ընտանիքի այն անդամները, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, բայց դիմում-հայտարարությունը լրացնելիս լրացել է նրանց 18 տարին։ 

Ըստ այդմ՝ նրանք այլևս կարող են դիտարկվել որպես առանձին ընտանիք կամ առանձին ընտանիքի անդամ։ Պարտադիր չլինելու պայմանը տարածվում է նաև ընտանիքի այն անդամի վրա, ով դատարանի վճռով համարվում է անհայտ բացակայող»,-նշվում է ԱՍՀ-ի տարածած տեսանյութում:

1