«Հայոց զորքը Արցախում». Արմեն Այվազյանի նոր ուսումնասիրությունը
Գլխավոր » Լրահոս » «Հայոց զորքը Արցախում». Արմեն Այվազյանի նոր ուսումնասիրությունը

«Հայոց զորքը Արցախում». Արմեն Այվազյանի նոր ուսումնասիրությունը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Երևանի Թումանյանս Արտ սրճարանում կայացավ պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանի «Հայոց զորքը Արցախում. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը» գրքի շնորհանդեսը։

Գիրքն առաջին մանրամասն վերլուծությունն է 1722-1735թթ Արցախում հայկական զորքերի ստեղծման, հրամանատարական կազմի, թվաքանակի, զենքերի հայթայթման և նրա` մի շարք կարևոր ճակատամարտերի մասնակցության վերաբերյալ։

Այս կարևոր ուսումնասիրության մասին իրենց խոսքն ասացին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, հրապարակախոս, վերլուծաբան Միքայել Հաջյանը, պատմաբան Մհեր Հարությունյանը, իրավագետ Վլադիմիր Հովսեփյանը։

Շնորհանդեսն ընթացավ գրքի շուրջ քննարկմամբ, կարծիքների փոխանակումով և զրույցով։

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ և շնորհանդեսը վարեց Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։ Նա նշեց, որ թեև գիրքը Համազգայինի հրատարակություններից չէ, բայց գրասենյակը հանձն է առել գրքի շնորհանդեսի կազմակերպումը` որպես Արցախի մասին պատմական վկայությունների մանրազնին ուսումնասիրություն, որը միաժամանակ լույս է սփռում պատմության աղավաղման ներկա փորձերի վրա։

Hamazgayin Artsakh office
Hamazkayin Central

1