«Արցախյան հիմնախնդիրը փակված չէ». Վարդան Ոսկանյան
Գլխավոր » Լրահոս » «Արցախյան հիմնախնդիրը փակված չէ». Վարդան Ոսկանյան

«Արցախյան հիմնախնդիրը փակված չէ». Վարդան Ոսկանյան

Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, սակայն Արցախյան հիմնախնդիրը փակված չէ։  Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Դրա ապացույցն է պարբերաբար այդ խնդրի մասին ներհայաստանյան ակտիվ, ես կասեի նույնիսկ՝ կատաղի, քննարկումների ծավալումը, որի հերթական փուլի ականատեսն ենք հիմա։ Ի դեպ, այս հանգամանքը միգուցե հաճախ մեզանից ավելի լավ հասկանում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, ուստի և շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը քարոզչական և տարբեր այլ «փափուկ ուժի» մակարդակներում։

Ի տարբերություն մեզ, որ այդպես էլ չընկալեցինք, թե պետք է լուծել արհեստածին Ադրբեջանի խնդիրը, ըստ այդ բռնապետի՝ անհրաժեշտ է «լուծել» ոչ թե Արցախի, այլ, մեծ հաշվով, Հայաստանի «խնդիրը»»,-գրել է Վարդան Ոսկանյանը:

1