Կրթամշակութային միջոցառում` նվիրված արցախյան ինքնության պահպանմանը
Գլխավոր » Լրահոս » Կրթամշակութային միջոցառում` նվիրված արցախյան ինքնության պահպանմանը

Կրթամշակութային միջոցառում` նվիրված արցախյան ինքնության պահպանմանը

2026 թ. հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվում է կրթամշակութային լայնածավալ միջոցառում, որը նախաձեռնել է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն` «Մունք» տեխնոդպրոցի համագործակցությամբ։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն .

«Հարգելի՛ հայրենակիցներ,

2026 թ. հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվում է կրթամշակութային լայնածավալ միջոցառում, որը կազմակերպվում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի և «Մունք» տեխնոդպրոցի համագործակցությամբ։

Միջոցառման նպատակն է ներկայացնել արցախյան մշակույթի շարունակականությունը, կրթական և ստեղծագործ համայնքի ներգրավվածությունը, ինչպես նաև ոլորտային ծրագրերի շարունակական զարգացումը։

Այս հարթակում կմիավորվեն արվեստագետներ, երեխաներ, երիտասարդներ, մանկավարժներ և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդգծելու մշակութային ժառանգության պահպանման դերակատարությունը համայնքային կայունության և ինքնության պահպանման գործում։

Ինչպես գիտեք՝ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի կողմից 2023 թ. դեկտեմբերի 10-ին կազմակերպված «Մենք կանք» խորագրով հանդիպումը տեղահանությունից հետո դարձավ առաջին մեծամասշտաբ մշակութային միջոցառումը, որը մեկ վայրում համախմբեց հազարավոր մարդկանց՝ հաստատելով, որ մշակույթը համայնքային կայունության հիմնական հիմնասյուներից է։

Այս տարի մի շարք խնդիրներով պայմանավորված՝ չհաջողվեց միջոցառումն իրականացնել խորհրդանշական դեկտեմբերի 10-ին. ստիպված եղանք փոխել օրը, բայց ոչ միջոցառման բովանդակությունն ու նպատակը։

2026թ. հունվարի 18-ին հավաքվելու ենք վերահաստատելու, որ ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ։

Ձեր մասնակցությունը հնարավորություն կտա նպաստել արցախյան մշակույթի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև աջակցել այն կառույցներին ու համայնքներին, որոնք շարունակաբար իրականացնում են այդ աշխատանքը»։

1