«Չունենք հեռատես ռազմավարություն, որով պետք է ապահովենք մեր հայրենիքի պահպանությունը, իսկ մեզ շրջապատող քոչվոր ցեղերն աստիճանաբար տիրացան մեր պապենական հողերին». Վրթանես սրբազան
«Մենք պետք է կարողանանք հավաքագրել մեր ամբողջ մտածելակերպը եւ կառուցենք այնպիսի գաղափարախոսություն, որ ոչ միայն այս կորցնելու տենդենցը պետք է կանխենք, այլ նաեւ տեր կանգնենք մեր ժառանգությանը»,- այսօր կազմակերպված «Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն» խորագրով խորհրդաժողովի շրջանակներում լրագրողներին ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նա նշեց, որ Արցախյան գոյապայքարի շրջանում կորուստների շղթան կանգնեցվեց։ Բայց, ցավոք սրտի, չկարողացանք պահել այն, ինչ ձեռք ենք բերել։ «Եվ նորից տրվեցինք վայելքներին, մեր եսակենտրոն ապրելակերպին եւ կորցրեցինք։ Այսօր նույնը շարունակվում է։ Դրա համար պետք է անդրադառնալ նրան, ինչ ունեցել ենք Գարդման, Ուտիք նահանգներում, որոնք եղել են հայկական եւ մնում են հայկական։ Ի՞նչ տեղի ունեցավ Գարդման աշխարհում. երբ մենք Արցախում ունեցանք այդ հաղթանակը, մենք անգամ չանդրադարձանք նրան, թե ինչպես Շահումյանի այդ փոքրիկ հատվածը հայաթափվեց։ Այս իմաստով կարեւորում են նման գիտաժողովների անցկացումը, որը պետք է անդրադարձ ունենա մեր հետագա ապրելակերպի վրա։ Պետք է մշակենք ռազմավարություն, որ կանխենք այս ընթացքը»,- ասաց Վրթանես սրբազանը։
Մանրամասները՝ Առավոտի տեսանյութում
