Կառավարությունից չստանալով բավարար աջակցություն` արցախցիները հայտնվել են անելանելի վիճակում
Այսօր ՀՀ կառավարության դիմաց արցախցիները բողոքի ակցիա են կազմակերպել։
Կառավարությունից չստանալով բավարար աջակցություն և օրեցօր հայտնվելով անելանելի վիճակում՝ մարդիկ կանգնել են փաստի առաջ։ Արցախցիների խոսքով՝ այլևս ակնկալիք չունեն այս կառավարությունից և շատերն արդեն մտածում են արտագաղթի մասին, թեև ոչ մի տեղ անվտանգ ու ապահով չէ։
Արցախցիներն իրենց խաբված են զգում և կարծում են, որ հարցի լուծումը միայն հանրային ճնշումների ու բողոքի ակցիաների միջոցով կարող է լինել։ Միաժամանակ, նրանք կոչ են անում բոլոր արցախցիներին լինել համախմբված, չկոտրվել, ակտիվ մասնակցություն ունենալ բողոքի միջոցառումներին՝ իհարկե, չկորցնելով հետվերադարձի հույսը։
