ԱՄՆ Ֆերահյան ազգային վարժարանի աշակերտները հանդիպել են զոհված հերոսների ընտանիքների հետ

2025 թվականի հունիսի 16-ին, ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության գրասենյակ այցելեցին ԱՄՆ-ի Ֆերահյան ազգային Վարժարանի (Ferrahian High Scholo) ավարտական դասարանի աշակերտները, դպրոցի տնօրեն՝ Սոսի Շահլյանի գլխավորությամբ։
Վերջիններս հանդիպեցին զոհված հերոսների 16 ընտանիքի հետ, նրանց փոխանցելով իրենց անհատական միջոցներով հանգանակված օգնությունը։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը, Ֆերահյան ազգային դպրոցի տնօրեն՝ Սոսի Շահլյանը, ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Մելանյա Բալայանը:
Աշակերտները և մեր արցախցի հայրենակիցները ևս կիսվեցին իրենց զգացողություններով և մտահոգությամբ։
Սպասված հանդիպմանը ներկա էին նաև ՀՕՄ֊ի Կենտրոնական Վարչության անդամ Զոյա Քոչարյանը և ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության փոխատենապետուհի Դանիա Պապողլյանը։



