Արցախցի երիտասարդների համար խոսակցական անգլերենի անվճար դասընթացներ

Հունիս 30-հուլիս 1-ին, հուլիս 8-11-ին եւ հուլիս 14-18-ին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում Արցախի թեմի նախաձեռնությամբ Արցախցի երիտասարդների համար կկազմակերպվեն խոսակցական անգլերենի անվճար դասընթացներ:
CYMA (Քրիստոնեական երիտասարդական առաքելություն Հայաստան) ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Արևմտյան թեմից կամավոր երիտասարդներ՝ առաջնորդությամբ ծրագրի պատասխանատու արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանի, կգտնվեն Հայաստանում, ովքեր էլ կանցկացնեն դասընթացները:
Այս դասընթացները կօգնեն արցախցի երիտասարդներին բարելավել կիրառական անգլերենի իմացությունը, իսկ ամերիկահայ երիտասարդներին՝ դասավանդելու փորձառություն ձեռք բերել, ինչպես նաև հայրենիքում նոր ընկերական կապեր հաստատել:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/KCQnxgsw8EcwYes56:
Տեղերը սահմանափակ են:
Գրանցվողները մանրամասներին կտեղեկանան էլեկտրոնային նամակով: