Այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր ազատության գաղափարի համար պայքարեցին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ուղերձը.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 107-րդ տարեդարձի կապակցությամբ։
Այս տոնը հայ ժողովրդի միասնության, Հայրենիքի հանդեպ մեզանից յուրաքանչյուրի խորը սիրո, մեր պատմական ընդհանրությունը հասկանալու խորհրդանիշն է:
1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը հռչակեց իր ինքնիշխան պետականությունը՝ սկիզբ դնելով Առաջին Հանրապետության պատմությանը։ Մայիսի 28֊ն ազատության, ազգային ինքնության և անկախության հաղթանակի օր է, որը պարտավորեցնում է բոլորիս՝ արժանապատվորեն շարունակելու այն ճանապարհը, որ որդեգրել էին մեր նախնիները։
Այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր ազատության գաղափարի համար պայքարեցին և մեզ փոխանցեցին անկախ պետականություն կառուցելու կամքն ու հաստատակամությունը։ Մենք պետք է միասին շարունակենք կերտել հզոր և միացյալ Հայաստան։
Թող Հանրապետության օրը լին հաղթանակների, միասնության, վստահության և ազգային հպարտության նոր ներշնչման աղբյուր մեզ համար։
Շնորհավոր տոնդ, Հայաստան։
Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետություններին…..