Զոհված զինծառայողների ընտանիքները ծանր կացության մեջ են հայտնվել

44-օրյա պատերազմում զոհված 83 զինծառայողի ընտանիք կարող է անօթևան մնալ:
Բռնի տեղահանված լինելով Ադրբեջանի կողմից 2020-ին օկուպացված շրջաններից՝ այս ընտանիքներն Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի սերտիֆիկատով բնակարան են ձեռք բերել ՀՀ-ում, որ ավելի հաճախ կարողանան Եռաբլուր զինվորական պանթեոնում այցելել իրենց հերոս հարազատների շիրիմներին:
Երկու ամիս է, ինչ առևտրային բանկը պահանջում է բնակարանի գնման համար տրամադրված գումարը՝ այն հիմնավորմամբ, որ սերտիֆիկատները չեն սպասարկվում: