Պայքարի առաջին քայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը․ գրքի շնորհանդես
Գլխավոր » Լրահոս » Պայքարի առաջին քայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը․ գրքի շնորհանդես

Պայքարի առաջին քայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը․ գրքի շնորհանդես

Մայիսի 25-ին տեղի ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական դասի անդամ, հոգևոր, հասարակական եւ մտավոր ակտիվ գործիչ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է Newmag-ը:

Այն Հայաստանի նորագույն պատմության անկյունաքարային դրվագների վերլուծությունն է պետություն-եկեղեցի-ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից: Գրքում մեկտեղված են հեղինակի զրույցները և հոդվածները պետության, ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու եւ առընթեր թեմաներով։ Գիրքը Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու ուղեցույց է, ճանապարհ դեպի ավելի ամուր եւ հոգեւոր արժեհամակարգով զինված Հայաստան: Հեղինակն այս աշխատությամբ ընթերցողին պատգամում է հանուն Հայաստանի հաղթահարել բոլոր խոչընդոտները, հիշեցնում, որ պայքարի առաջին քայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը։

Գրքում Բագրատ Սրբազանը օրինակներով ու փաստերով ցույց է տալիս, որ 2020 թվականի պատերազմում Հայաստանի պարտությունը ռազմադաշտում չէր։ Պարտությունն առաջին հերթին պատերազմը վարելու անկարողության, անկազմակերպվածության հետեւանք էր։ Կռվել են բանակն ու ժողովուրդը, բայց պետությունն իր ամբողջ համակարգով, ըստ սրբազնի, ձախողել է ամեն ինչ։

Գրքում Բագրատ Սրբազանը շեշտում է, որ ցեղասպանության գաղափարը պետք է դառնա համակարգային, «այլեւս երբեք» կոչը պետք է դառնա բանաձեւ, սկզբունք ու գործողություն, ոչ թե կենաց։ Գրքում ներկայացվում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու դերը ընտանիքի, ազգային, հոգեւոր եւ քրիստոնեական ավանդույթները սերունդներին փոխանցելու գործում։ Մանրամասն ներկայացվում է Եկեղեցու դերը կրթության, գիտության, մշակույթի եւ մյուս ոլորտները բարեփոխելու ու արմատապես վերափոխելու հարցում։

«Առաջին հարցը, որին կխնդրեի ընթերցելիս ուշադրություն դարձնել, այն է, թե ինչի դեմ է ըմբոստանում այս գիրքը։ 2020 թվականի պատերազմից հետո մեր մտավորականությունը, չնչին բացառության, դարձավ անտարբերության կողմնակիցներ։ Բագրատ Սրբազանի գիրքն ըմբոստանում է հենց այս մերժման դեմ»,- իր խոսքում ասաց գրքի խմբագիր Արսեն Գասպարյանը։

1