Այսօր արցախցի բանաստեղծ Վարդան Հակոբյանի ծննդյան օրն է
Գլխավոր » Լրահոս » Այսօր արցախցի բանաստեղծ Վարդան Հակոբյանի ծննդյան օրն է

Այսօր արցախցի բանաստեղծ Վարդան Հակոբյանի ծննդյան օրն է

Մայիսի 21-ը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի գրողների միության նախագահ, Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակ, Արցախյան շարժման ակտիվ գործիչ Վարդան Հակոբյանի երկնային ծննդյան օրն է։

Արցախի տեղահանությունից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հունիսին, ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի է ունեցել ասմունքի մրցույթ, որը նվիրված էր Մեծ հայի՝ Վարդան Հակոբյանի ծննդյան 75-ամյակին։

Մրցույթը նպատակ ուներ նպաստել աշակերտների հայրենասիրական դաստիարակությանը, երիտասարդ սերնդի ուշադրությունը բևեռել հայ անաղարտ գրականությանն ու պոեզիային, նպաստել ազգային ինքնագիտակցության ու արժանապատվության ամրապնդմանը, անդրադառնալ Արցախի բանաստեղծ Վարդան Հակոբյանի գրական ժառանգության․․․

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մեծ հայրենասեր․․․

1