Պաղեստին պետության Ճանաչումը և Արցախյան շարժման կասեցման փորձը
Գլխավոր » Լրահոս » Պաղեստին պետության Ճանաչումը և Արցախյան շարժման կասեցման փորձը

Պաղեստին պետության Ճանաչումը և Արցախյան շարժման կասեցման փորձը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն, 2024թ․ հունիսի 21․ «Վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»։
(https://www.amerikayidzayn.com/a/7664651.html)

Ամեն ինչ ճիշտ է թվում, ամեն ինչ՝ սկզբունքային․ Պաղեստին, ազգային հարց, ազատագրական բազմամյա պայքար, ինքնորոշման իրավունք, ինքնիշխանության սկզբունք․․․ Պաղեստինի պետություն։

Այն ինչ, ցավալիորեն պարադոքսալ է իր բոլոր կողմերով, այն ինչ պարունակում է՝ «երկու չափ, երկու կշիռ» ամբողջ ողբերգությունը, այն ինչ երկակի ստանդարտ է համարվում իր էությամբ, դա տարբեր սուբյեկտների՝ Արցախի եւ Պաղեստինի նույնատիպ կարգավիճակի նկատմամբ, օրենքների, կանոնների, հասկացությունների տարբեր կիրառությունն է, հանձին ՀՀ դիվանագիտության։

Ո՜ զարմանք․․․

ՀՀ արտաքին գործերի նախարարությու՛ն, միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին «հավատարիմ», կարող էիք և պարտավոր էիք ճանաչել Արցախի ինքնորոշման և արցախահայության վերադարձի իրավունքները, ինչքան էլ, որ դա անախորժ լիներ ձեզ և ձեր քաղաքական պատվիրատուներին, ինչքան էլ, որ դա պաշտոնապես չէին հայտարարել «նախկինները», որոնք պաշտոնապես չէին էլ ճանաչել՝ Պաղեստինի պետությունը նախկինում։
Այն դեպքում, երբ Հայաստանյան դիվանագիտությունը մերժում է հայկական Արցախի և արցախահայերի որևէ իրավունք, դժվարանում ենք ասել, արդյոք, պաղեստինցիները ՀՀ արտգործնախարարության մտքի այս «փայլատակումը» կընդունե՞ն, որպես անկեղծության և իրական սատարման դրսևորում:

Կարեն ԽԱՆԼԱՐԻ

1