Երեք եղբայրներ զոհվել են մեկ շաբաթվա ընթացքում

Ծնվել է 1987թ. հունվարի 21-ին Ստեփանակերտ քաղաքում։
1994թ. ընդունվել է Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան թիվ 9 միջն. դպրոցը և 2002թ. ավարտել նույն դպրոցի 8-րդ դասարանը։
2005-2007 թթ. ծառայել է ԱՀ ՊԲ շարքերը պարտադիր ծառայության «Եղնիկներ» կոչվող զորամասում։
Դավիթը իր գերակտիվ և մեծ նվիրումով զինծառայության տարիներին գրեթե միշտ գտնվելով առաջնագծում, պարբերաբար արժանացել է ԱՀ ՊԲ -ի կողմից պատվոգրերի, իսկ ծնողներին ուղարկվել է շնորհակալագիր` ճիշտ դաստիարակության և հայրենիքն արժանի զավակ մեծացնելու համար։
2007թ. ամուսնացել է, ունի երեք երեխա` երկու դուստր և մեկ որդի։
2008- 2012թթ. կրկին համալրել է ԱՀ ՊԲ շարքերը` 40092զ/մ-ում, իր պարտքը հայրենիքի պաշտպանության համար կատարելով արժանապատվորեն։ 2013թ. կրկին անցել ծառայության
ԱՀ ՊԲ ` Մարտունի «2-րդ պաշտպանական»-ում, մասնակցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմին և ծառայությունը շարունակել այնտեղ մինչև 2018թ., պայմանագիրը լրանալուց հետո զորացրվել է , կրկին պատվոգրով։
Որոշ ժամանակ անց Դավիթը աշխատանքի է անցել այլ կառույցում և աշխատել մինչև 2022թ.։ Չնայած նրան, որ 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Դավիթը չէր գտնվում զինծառայության մեջ` աշխատում էր այլ կառույցում, բայց այնուամենայնիվ նա անում էր հնարավոր ամեն բան, հասնում տղերքին և օգնում հնարավոր հարցերով։ Իր մեքենայով հաց և մյուս անհրաժեշտ այլ պարագաներ և իրեր էր հասցնում դիրքեր, իսկ քաղաքի ներսում` հաց հասցնում տանը միայնակ մնացած ծերերին ու ապաստարաններում անօգնական մնացած կանանց և երեխաներին։
Դավիթը չափազանց սրտացավ և հոգատար էր, այդ իսկ պատճառով այլ կերպ չէր էլ կարող վարվել։
2022թ.Դավիթը աշխատելով այլ կառույցում, մասնակցել է ԱՀ զինկոմիսարիատի կողմից իրականացված մոբիլիզացիային 15-օրյա տևողությամբ և տեղակայվել Գանձասարի դիրքերում։
2023թ. մայիսին Դավիթը կրկին անցնում է ծառայության համալրելով ԱՀ ՊԲ 39138զ/մս-ի շարքերը։
2023թ. սեպտեմբերի 19-յան Արցախյան վերջին մեկօրյա պատերազմին Դավիթը նույնպես մասնակցում և իրենց զորակազմով հանդերձ հայտնվում են շրջափակման մեջ։
Երեք օր Դավիթից լուր չունենալուց հետո բարեբախտաբար ծնողներին հայտնում են, որ Դավիթը ողջ է։
Դավիթը այնքան սուր միտք ուներ, որ շրջափակման մեջ գտնվելով անգամ իր բազմաթիվ ու տարատեսակ հարցերի արդյունքում հարազատներին չի հաջողվում թաքցնել այն փաստը, որ զոհվել է իր հարազատ կրտսեր եղբայրը ` Սասունը և մորեղբոր տղան` Արայիկը։
Զինակից ընկերների խոսքերով Դավիթը ահավոր ծանր է տանում եղբայրների զոհվելու լուրը, չիմանալով որ ընդամենը երկու օր հետո իր անունը նույնպես կհայտնվի անմեղ զոհերի անունների շարքում։ Չնայած նրան որ, մեծ ջանքերի արդյունքում մի կերպ հաջողվում և Դավիթին ազատում են շրջափակումից սեպտեմբերի 24-ին ուշ երեկոյան, բայց Դավիթին չի հաջողվում նույնիսկ ներկա գտնվել եղբայրների վերջին հրաժեշտին` հուղարկավորությանը։
Դաժան օրերի տանջալից ապրումներից ընդամենը երկու օր անց ցավոք սրտի կտրվում է նաև Դավիթի կյանքը թելը։
Փամփուշտը խնայեց Դավիթի կյանքը, բայց չխնայեց չարաբաստիկ պայթյունի կրակը։
Դավիթը զոհ է դառնում սեպտեմբերի 25-ին
Հայկազով կոչվող տեղանքում տեղակայված ՊԲ-ին պատկանող վառելիքա-քսուքային պահեստի պայթյունի կրակին։
Սեպտեմբերի 26-ին ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով Դավիթին տեղափոխում են ՀՀ, սակայն բժիշկներին չի հաջողվում փրկել Դավիթի կյանքը։
2023թ. սեպտեմբերի 27-ին Դավիթը անմահանում է ՀՀ այրվածքաբանական կենտրոնում։
Երեք եղբայրներ զոհվում են մեկ շաբաթվա ընթացքում ` 2023թ. սեպտեմբերին` Արցախյան վերջին պատերազմի օրերին։
Դավիթը հուղարկավորվում է նոյեմբերի 1-ին` «Եռաբլուր» պանթեոնում։