Արցախի պարի պետական համույթն առաջին անգամ հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը 2 տարի անընդմեջ Արցախի պարի պետական համույթի ֆինանսավորումը ապահովելուց բացի նաև 2-րդ մեծ իրադարձությունն է կազմակերպում։
Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ն տեղեկացնում է, որ Արցախի պարի պետական համույթն առաջին անգամ հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում։ Մայիսի 16-ին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում նախատեսվում է արցախյան երեկո։
Այն բացառիկ հնարավորություն է Նահանգներում ապրող մեր հայրենակիցների համար՝ վայելելու արցախյան պարի խրոխտ ու համարձակ շարժումները, դրա միջոցով փոխանցվող ուժեղ զգացմունքներն ու ավանդույթները։
Համույթի գեղարվեստական ղեկավարն է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ փոխնախագահ՝ Ռաուլ Բաբայանը։
Մանրամասների և տոմսերի համար կարող եք զանգահարել 818-265-0506 հեռախոսահամարին կամ այցելել Ticketmicket.com
Ապառաժ