Քաղաքական հետապնդման արդյունքում երրորդ տարին է ինչ բանտարկված է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը
Գլխավոր » Լրահոս » Քաղաքական հետապնդման արդյունքում երրորդ տարին է ինչ բանտարկված է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը

Քաղաքական հետապնդման արդյունքում երրորդ տարին է ինչ բանտարկված է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Առավոտյան շնորհավորանքների փոխարեն ճանապարհվեցի Երեւանի ծայրամասում գտնվող «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր արդեն գրեթե երրորդ տարին քաղաքական հետապնդման արդյունքում կալանքն է շարունակում կրել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախյան ազատամարտին Աշոտ Բեկորի վաշտի կազմում 16 տարեկանից միացած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։

Ցավով, արդեն երրորդ տարին բանտում առաջինը նրան եմ շնորհավորում Եռատոնի առիթով։

Արհեստական ձգձգումներով նրա դեմ շինծու դատավարությունը դեռ շարունակվում է, ու հայտնի չէ, թե երբ կավարտվի, որ հաղթի Արդարությունը։

Միքայել Արզումանյանն էր, որ 44-օրյա պատերազմի ամենադրամատիկ պահին, կապիտուլյացիայից 10 օր առաջ՝ հոկտեմբերի 27-ին ստանձնեց Արցախի պաշտպանության նախարար-բանակի հրամանատարի պաշտոնը՝ հստակ գիտակցելով դժվարին իրավիճակը և կամք ունենալով իր վաստակը հանուն Արցախի պաշտպանության ի գործ դնելու։

Հիշեք նրան Եռատոնին»:

1