Վտանգված է Շուշիի մշակութային ժառանգությունը․ Լեռնիկ Հովհաննիսյան
Գլխավոր » Լրահոս » Վտանգված է Շուշիի մշակութային ժառանգությունը․ Լեռնիկ Հովհաննիսյան

Վտանգված է Շուշիի մշակութային ժառանգությունը․ Լեռնիկ Հովհաննիսյան

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում Շուշին համարել է այն շրջադարձային կետը հայության համար, որի ազատագրումից հետո արձանագրվել են հետագա բոլոր հաղթանակները։

«Շուշին մեր ժողովրդի հաղթանակի խորհրդանիշն է։ Նույն ձեւով, ցավոք սրտի, 2020 թվականին Շուշին մեր պարտության խորհրդանիշը դարձավ եւ հենց Շուշիի անկումով դրվեց նաեւ Արցախի հայաթափման եւ Արցախի ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը։ Սա մի ամբողջական շղթա է, որը, ցավոք, մենք բոլորս ականտես եղանք»։

Շուշիում ստեղծվել էր մշակութային ժառանգության ավելի քան 143 պահպանական գոտի, որը խոսում է այն մասին, թե ինչպիսի մշակութային ժառանգություն է ունցել Շուշին եւ այդ պահպանական գոտիների կազմումը միտված էր նրան, որ այդ ամենը պետք է պահպանվեր Արցախի Հանարպետության կողմից։

Ցավոք սրտի, այդ մշակութային ժառանգությունը խեղաթյուրվում, ձեւափոխվում ոչնչացվում է այսօր, ինչպես որ ոչնչացվեցին Ստեփանակերտից Շուշիի մուտքում գտնվող, նախկին Գանձակի դարպասների երկու կողմերում տեղակայված գերազմանոցը, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում գտնվող գերազմանոցը։ Ամենաաղաղակող մշակութային էթնոցիդ քաղաքականության հետեւանքը դա Սուրբ Հովհաննես Մկրտիչ Կանաչ ժամ եկեղեցու բարբարոսական ոչնչացումն էր, որը կատարվեց 21-րդ դարում ժամանակակից աշխարհում։

Ահա սա է այն հիմնական քաղաքականությունը, որն այսօր վարվում է թե՛ Շուշիում, թե՛ Արցախի այլ բնակավայրերի մշակութային ժառանգության նկատմամբ։

1