Դավիթ Իշխանյանը Բաքվում դատվում է Հայրենիքին ծառայելու համար․ ինչ տեսանյութեր են ցուցադրվել եւ ինչի համար են մեղադրում նրան

Բաքվում շարունակվում են հայ պատանդների նկատմամբ կեղծ դատավարությունները։ Հիշեցնենք, որ դատավարությունների մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը ադրբեջանական լրատվամիջոցներն են։
Հերթական անգամ, այսպես կոչված, դատավարությանը ներկայացվել են տեսանյութեր՝ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին մեղադրելով 1993 թվականի ապրիլին հայերի կողմից Մարտունու շրջանի մարտական գործողությունները ղեկավարելիս։ Մինչդեռ դրանք Արցախյան ազատագրական պայքարի հերոսական դրվագներ են, որը ներակայացված է պատերազմը վավերագրող Ցվետանա Պասկալեւայի Դավիթ Իշխանյանին նվիրված «Նվիրյալնները» հաղորդաշարում։
Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում չհերքեց իր մասնակցությունը, նա նշեց, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանն էր այցելել․ «Նրանք ժամանել են իմ գումարտակ և ծանոթացել դիրքերում տիրող իրավիճակին։ Տեսանյութում են Սերժ Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Մովսես Հակոբյանը: Այդ ժամանակ նա Մոնթե Մելքոնյանի տեղակալն էր: Տեսանյութում նկարահանված մեկ այլ անձ իմ աշխատակազմի ղեկավար Արամայիս Կարապետյանն է»:
Դավիթ Իշխանյանը Բաքվում դատվում է Հայրենիքի ազատագրական պայքարին նվիրվելու համար, ներկայացված տեսանյութերն այդ հերոսական օրերի դրվագներն են, որով հպարտացել, դաստիարակվել եւ ազգային պայքարին է նվիրվել նոր սերունդը։ Դա մեր պատմությունն է, մեր պայքարի մի մասնիկը։
Նրա փոխարեն կարող էր արցախյան պատերազմի մասնակից որեւէ մեկը լիներ, սա հանցագործություն չէ, սա պայքար է սեփական երկրում, սեփական հողում ապրելու, որին նվիրվել են մեր բազմահազար նվիրյալներ եւ այսօր նրանք կանգնած են կեղծ արդարադատության առջեւ։ Եվրոպայի սրտում հանցագործին արադարցնում ուղարկում են սեփական երկիր, իսկ իր հայրենիքի համար արդար պայքար մղած հայը դատվում է Բաքվում՝ միջազգային հանրության եւ միջնորդ երկների լուռ համաձայնությամբ։
Հ․Շինդյան