Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն իր գործունեությունը մայիսի 2-ից կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում
Գլխավոր » Լրահոս » Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն իր գործունեությունը մայիսի 2-ից կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն իր գործունեությունը մայիսի 2-ից կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացնում է, որ 2025 թ. մայիսի 2-ից իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում (ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17Ա շենք)։

Նշենք, որ մեր հայրենակիցները այս ընթացքում կարող են իրենց հուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնել՝ գրելով Խորհրդի Ֆեյսբուքյան էջին։ Իսկ 2025 թ. մայիսի 5-ից, երկուշաբթի օրվանից, արդեն կարող եք մոտենալ Ներկայացուցչության շենք և տեղում քննարկել բոլոր հարցերն ու առաջարկությունները Խորհրդի անդամների հետ, ինչպես նաև դրանք փոխանցել մասնագիտական խմբերին։

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

1