Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը

Բաքվում Արցախի ռազմական և քաղաքական գործիչների, ինչպես նաև՝ Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող մյուս անձանց դեմ շինծու դատավարություններում ադրբեջանական քարոզչամեքնան, ստանալով իրենց կեղծիքների հերքումները, խեղաթյուրում են ցուցմունքները։
Բաքվի դատարանում ընթացող շինծու դատավարության ընթացքում ցուցմունքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը:
Մասնավորապես, կեղծ տեսանյութով փորձել են Դավիթ Իշխանյանին մեղադրել 1992թ Արցախյան ազատամարտին Մոնթե Մելքոնյանի զորախմբում գործողություններ կատարելու համար, իբրև թե հրամանատարի զոհվելուց հետո հրամանատարությունը ստանձնել է Իշխանյանը, մինչդեռ, ինչպես պարզվել է՝ տեսանյութը նկարված է եղել 2020թ, ՝ Արցախի խորհրդարանական ընտրություններից առաջ և որ այդ գործողությունների ժամանակ Իշխանյանը վնասվածք է ունեցել և ձեռնափայտով շրջել։
Աղբյուր՝ Փաստինֆո